summaryrefslogtreecommitdiff
path: root/language/armenian/armtex/examples/latex/raffi-u8.tex
blob: b2fee9eb86dac3eeeb3611698503c69a3a6a5cb1 (plain)
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50
51
52
53
54
55
56
57
58
59
60
61
62
63
64
65
66
67
68
69
70
71
72
73
74
75
76
77
78
79
80
81
82
83
84
85
86
87
88
89
90
91
92
93
94
95
96
97
98
99
100
101
102
103
104
105
106
107
108
109
110
111
112
113
114
115
116
117
118
119
120
121
%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%
%%
%% This is the `raffi-u8.tex' file (sample LaTeX text in UTF-8).
%%
%% This file is a part of the ArmTeX project [2024/01/13 v3.0-beta5]
%%
%% ArmTeX is a system for writing in Armenian with plain TeX and/or LaTeX(2e).
%%
%% Copyright 1997 - 2024:
%%   Serguei Dachian (Serguei.Dachian_AT_univ-lille.fr),
%%   Arnak Dalalyan  (arnak.dalalyan_AT_ensae.fr),
%%   Vardan Akopian  (vakopian_AT_yahoo.com).
%%
%% ArmTeX may be distributed and/or modified under the conditions of the LaTeX
%% Project Public License, either version 1.3 of this license or (at your
%% option) any later version.
%%
%% The latest version of this license is in
%%   http://www.latex-project.org/lppl.txt
%% and version 1.3 or later is part of all distributions of LaTeX version
%% 2005/12/01 or later.
%%
%% ArmTeX has the LPPL maintenance status `author-maintained'.
%%
%% For more details, installation instructions and the complete list of files
%% see the provided `README' file.
%%
%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%


\documentclass[12pt,a4paper]{article}


\usepackage{armtex}
\usepackage[utf8]{inputenc}


\parskip=5pt

\title{ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏԻ ԱՌԱՎՈՏԸ\\
       \large(հատված \armbf{Րաֆֆու} «ՍԱՄՎԵԼ» վեպից)}
\author{}
\date{}



\begin{document}

\maketitle

{\leftskip=150pt\small
%
«Իսկ յայսմ ժամանակի (Մերուժանն Արծրունի եւ Վահանն Մամիկոնեան) աւերեցին
զքաղաքսն, եւ գերեցին զբնակեալսն անդ… եւ զայլ գերութիւնս՝ գաւառաց գաւառաց,
կողմանց կողմանց, փորի փո\-րի, զաշխարհի աշխարհի, ածին ժողովեցին ի քա\-ղաքն
Նախճուան, զի անդ էր զօրաժողով իւրեանց զօրացն»։
%
\par}

\bigskip

\hbox to \hsize{\hskip 150pt\hfill\small Փաւստոս։\hfill}

\vskip 40pt

Առավոտ էր, Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը։

Արևի առաջին ճառագայթների ներքո՝ Մասիսի սպիտակափառ գագաթը փայլում էր վարդագույն
շողքերով, որ աչք էին շլացնում։ Արագածի պսակաձև գագաթը չէր երևում։ Նա դեռ պատած
էր ձյունի պես ճերմակ մշուշով, որպես մի ամոթխած հարսիկ, որ սքողում է յուր դեմքը
անթափանցիկ շղարշով։ Կանաչազարդ դաշտավայրը, ցողված վաղորդյան մարգարիտներով,
վառվում էր ծիածանի ամենանուրբ գույներով։ Փչում էր մեղմ հովիկը, ծաղիկները
ժպտում էին, դալար խոտաբույսերը ծփում ու ծածանվում էին, և դաշտի խա\-ղաղ
տարածությունը օրորվում էր սքանչելի ալեկոծությամբ։

Գեղեցի՜կ էր այդ առավոտը։

Թռչունները ուրախ-ուրախ ճախրում էին մի թուփից դեպի մյուսը։ Գույ\armuh նըզգույն
թիթեռները, գույնզգույն ծաղիկների նման, ցանված էին օդի մեջ։ Սպիտակ արագիլը,
կարմիր ոտները հորիզոնական դիրքում ուղիղ մեկնած, լայն թևքերով թափահարում էր,
շտապելով դեպի Արաքսի մորուտները։ Ձեռ\-նա\-սուն եղջերուները, վայրենի վիթն ու
այծյամը, դուրս էին եկել Խոսրովի արքայական անտառներից, և ազատ, համարձակ
վազվզում էին շրջակա մար\-գե\-րի վրա։

Չէր երևում միայն մարդը։

Ամեն առավոտ, արծաթյա փողերի հնչյունը, որսորդական բարակների մռնչյունը, սիգապանծ
նժույգների խրխինջը, խռովում էին սորամուտ ա\-նա\-սուն\-նե\-րի վաղորդյան
հանգիստը։ Ամեհի վարազը սարսափելով նետվում էր մթին շամբուտների մեջ, իսկ թավամազ
արջը ապաստանի տեղ էր որոնում։ Իսկ այս առավոտ չկային նրանք,~—~չկային
նախարարական իշխանազն պա\-տա\-նի\-նե\-րը, որոնց որսորդական ուրախ
զվարճությունները մի առանձին կեն\-դա\-նու\-թյուն էին բաշխում երեաշատ
դաշտավայրին։

Ամեն առավոտ թռչունը կարդում էր յուր նախարշալույսյան մեղեդին, և նրա հետ լսելի
էր լինում ժրաջան մշակի երգը։ Փայլում էր մանգաղը, եռում էր գործը, և ոսկեղեն
հունձքը՝ յուր լիառատ բեղմնավորությամբ՝ պարգևատրում էր վաստակաբեկ շինականի
աշխատանքը։ Իսկ այս առավոտ չկար հնձվորը, չկար և հերկավարը։ Հասունացած արտը
մնացել էր կիսաքաղ, և ան\-վաս\-տա\-կե\-լի արորը անգործ ընկած էր դեռ չվերջացրած
ակոսների մոտ։

Ամեն առավոտ սուրբ տաճարի կոչնակի առաջին հնչման հետ՝ զարթնում էր հովիվը։
Ոչխարների անուշ բառանչը, արջառների ուրախ ձայնարկությունը կենդանացնում էին
խոտավետ հովիտները խիստ ախորժելի աղմուկով։ Իսկ այս առավոտ չէին երևում ոչ հովիվը
և ոչ նրա հոտերը։ Ցիրուցան գառ\-նուկ\-նե\-րը թափառում էին սար ու ձոր, և
հայրակորույս որբիկների նման, կարծես, որոնում էին հովվին։

Ամեն առավոտ, երբ ծագում էր տվընջյան լուսատուն, նրա առաջին ճա\-ռա\-գայթ\-նե\-րը
ողջունում էին շինական աղջիկների աշխատանքը։ Կարմիր, դեղին, կապույտ
հագուստներով, որպես կարմիր, դեղին, կապույտ ծաղիկներ, սփռված էին լինում նրանք
այգիներում, բանջարանոցներում և ա\-գա\-րակ\-նե\-րում։ Երգում էին և գործում էին։
Եվ նրանց ուրախությանը ձայնակից էր լինում երգասեր սոխակը։ Իսկ այս առավոտ չէին
երևում անխոնջ մշա\-կու\-թյուն\-նե\-րի այդ գեղեցիկ զարդերը։ Այգիները մնացել էին
անխնամ, ա\-գա\-րակ\-նե\-րը կորցրել էին իրանց սիրելի բանվորներին։

Արևը բարձրացավ, և որքան բարձրանում էր նա, այնքան Արարատյան ընդարձակ
դաշտավայրը, որպես մի հսկայական բուրվառ, խնկարկում էր յուր վաղորդյան
անուշհոտությունը։ Ամբողջ հովիտը ծխում էր, գոլորշիանում էր։ Ցողազարդ
բուսականությունը ետ էր տալիս երկնքին յուր ընդունած մար\-գար\-տյա կաթիլները։

\end{document}