diff options
Diffstat (limited to 'Master/texmf-dist/doc/generic/armenian/examples/plain/plraf-u8.tex')
-rw-r--r-- | Master/texmf-dist/doc/generic/armenian/examples/plain/plraf-u8.tex | 123 |
1 files changed, 123 insertions, 0 deletions
diff --git a/Master/texmf-dist/doc/generic/armenian/examples/plain/plraf-u8.tex b/Master/texmf-dist/doc/generic/armenian/examples/plain/plraf-u8.tex new file mode 100644 index 00000000000..1d20ad3af66 --- /dev/null +++ b/Master/texmf-dist/doc/generic/armenian/examples/plain/plraf-u8.tex @@ -0,0 +1,123 @@ +%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%% +%% +%% This is the `plraf-u8.tex' file (sample plain TeX text in UTF-8). +%% +%% This file is a part of the ArmTeX project [2014/04/09 v3.0-beta3] +%% +%% ArmTeX is a system for writing in Armenian with plain TeX and/or LaTeX(2e). +%% +%% Copyright 1997 - 2013: +%% Serguei Dachian (Serguei.Dachian_AT_math.univ-bpclermont.fr), +%% Arnak Dalalyan (arnak.dalalyan_AT_ensae.fr), +%% Vardan Akopian (vakopian_AT_yahoo.com). +%% +%% ArmTeX may be distributed and/or modified under the conditions of the LaTeX +%% Project Public License, either version 1.3 of this license or (at your +%% option) any later version. +%% +%% The latest version of this license is in +%% http://www.latex-project.org/lppl.txt +%% and version 1.3 or later is part of all distributions of LaTeX version +%% 2005/12/01 or later. +%% +%% ArmTeX has the LPPL maintenance status `author-maintained'. +%% +%% For more details, installation instructions and the complete list of files +%% see the provided `readme.txt' file. +%% +%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%%% + +\magnification=\magstep1 + +\input arm +\input armkb-u8 + +\font\artmLARGE=artmr10 at 16pt +\font\artmlarge=artmr10 at 12pt +\font\artmbflarge=artmb10 at 12pt +\font\artmsmall=artmr10 at 9pt +\hyphenchar\artmsmall=-1 +\artm + +\parskip=5pt + +\vglue 20pt + +\centerline{\artmLARGE ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏԻ ԱՌԱՎՈՏԸ} + +\smallskip + +\centerline{\artmlarge (հատված {\artmbflarge Րաֆֆու} «ՍԱՄՎԵԼ» վեպից)} + +\vskip 60pt + +{\leftskip=150pt\artmsmall +% +«Իսկ յայսմ ժամանակի (Մերուժանն Արծրունի եւ Վահանն Մամիկոնեան) աւերեցին +զքաղաքսն, եւ գերեցին զբնակեալսն անդ… եւ զայլ գերութիւնս՝ գաւառաց գաւառաց, +կողմանց կող\-մանց, փորի փորի, զաշխարհի աշխարհի, ածին ժողովեցին ի քաղաքն +Նախճուան, զի անդ էր զօրաժողով իւրեանց զօրացն»։ +% +\par} + +\bigskip + +\hbox to \hsize{\hskip 150pt\hfill\artmsmall Փաւստոս։\hfill} + +\vskip 40pt + +Առավոտ էր, Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը։ + +Արևի առաջին ճառագայթների ներքո՝ Մասիսի սպիտակափառ գագաթը փայլում էր վարդագույն +շողքերով, որ աչք էին շլացնում։ Արագածի պսակաձև գագաթը չէր երևում։ Նա դեռ պատած +էր ձյունի պես ճերմակ մշուշով, որպես մի ամոթխած հարսիկ, որ սքողում է յուր դեմքը +անթափանցիկ շղարշով։ Կանաչազարդ դաշտավայրը, ցողված վաղորդյան մարգարիտներով, +վառվում էր ծիածանի ամենանուրբ գույներով։ Փչում էր մեղմ հովիկը, ծաղիկները +ժպտում էին, դալար խոտաբույսերը ծփում ու ծածանվում էին, և դաշտի խաղաղ +տարածությունը օրորվում էր սքանչելի ալեկոծությամբ։ + +Գեղեցի՜կ էր այդ առավոտը։ + +Թռչունները ուրախ-ուրախ ճախրում էին մի թուփից դեպի մյուսը։ Գույնզգույն +թի\-թեռ\-ները, գույնզգույն ծաղիկների նման, ցանված էին օդի մեջ։ Սպիտակ արագիլը, +կարմիր ոտները հորիզոնական դիրքում ուղիղ մեկնած, լայն թևքերով թափահարում էր, +շտապելով դեպի Արաքսի մորուտները։ Ձեռնասուն եղջերուները, վայրենի վիթն ու +այծյամը, դուրս էին եկել Խոսրովի արքայական անտառներից, և ազատ, համարձակ +վազվզում էին շրջակա մարգերի վրա։ + +Չէր երևում միայն մարդը։ + +Ամեն առավոտ, արծաթյա փողերի հնչյունը, որսորդական բարակների մռնչյունը, +սի\-գա\-պանծ նժույգների խրխինջը, խռովում էին սորամուտ անասունների վաղորդյան +հանգիստը։ Ամեհի վարազը սարսափելով նետվում էր մթին շամբուտների մեջ, իսկ թավամազ +արջը ապաստանի տեղ էր որոնում։ Իսկ այս առավոտ չկային նրանք,~—~չկային +նախարարական իշխանազն պատանիները, որոնց որսորդական ուրախ զվարճությունները մի +առանձին կեն\-դա\-նու\-թյուն էին բաշխում երեաշատ դաշտավայրին։ + +Ամեն առավոտ թռչունը կարդում էր յուր նախարշալույսյան մեղեդին, և նրա հետ լսելի +էր լինում ժրաջան մշակի երգը։ Փայլում էր մանգաղը, եռում էր գործը, և ոսկեղեն +հունձքը՝ յուր լիառատ բեղմնավորությամբ՝ պարգևատրում էր վաստակաբեկ շինականի +աշխատանքը։ Իսկ այս առավոտ չկար հնձվորը, չկար և հերկավարը։ Հասունացած արտը +մնացել էր կիսաքաղ, և անվաստակելի արորը անգործ ընկած էր դեռ չվերջացրած ակոսների +մոտ։ + +Ամեն առավոտ սուրբ տաճարի կոչնակի առաջին հնչման հետ՝ զարթնում էր հովիվը։ +Ոչխարների անուշ բառանչը, արջառների ուրախ ձայնարկությունը կենդանացնում էին +խո\-տա\-վետ հովիտները խիստ ախորժելի աղմուկով։ Իսկ այս առավոտ չէին երևում ոչ +հովիվը և ոչ նրա հոտերը։ Ցիրուցան գառնուկները թափառում էին սար ու ձոր, և +հայրակորույս որբիկների նման, կարծես, որոնում էին հովվին։ + +Ամեն առավոտ, երբ ծագում էր տվընջյան լուսատուն, նրա առաջին ճառագայթները +ողջունում էին շինական աղջիկների աշխատանքը։ Կարմիր, դեղին, կապույտ +հագուստներով, որպես կարմիր, դեղին, կապույտ ծաղիկներ, սփռված էին լինում նրանք +այգիներում, բան\-ջա\-րա\-նոց\-նե\-րում և ագարակներում։ Երգում էին և գործում +էին։ Եվ նրանց ուրախությանը ձայնակից էր լինում երգասեր սոխակը։ Իսկ այս առավոտ +չէին երևում անխոնջ մշա\-կու\-թյուն\-նե\-րի այդ գեղեցիկ զարդերը։ Այգիները +մնացել էին անխնամ, ագարակները կորցրել էին իրանց սիրելի բանվորներին։ + +Արևը բարձրացավ, և որքան բարձրանում էր նա, այնքան Արարատյան ընդարձակ +դաշ\-տա\-վայրը, որպես մի հսկայական բուրվառ, խնկարկում էր յուր վաղորդյան +անուշհոտությունը։ Ամբողջ հովիտը ծխում էր, գոլորշիանում էր։ Ցողազարդ +բուսականությունը ետ էր տալիս երկնքին յուր ընդունած մարգարտյա կաթիլները։ + +\bye |